Նիկոլ Քիդմանը 340 հազար դոլար արժողությամբ Ferrari-ով շրջել է նոր ընկերոջ հետ

կողմից admin

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանին նկատել են Լոս Անջելեսում ֆինանսիստ Մայքլ Ռեյնշտեյնի հետ՝ Իտալիայում համատեղ հանգստից ընդամենը մի քանի օր անց։

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեյնշտեյնը դերասանուհուն դիմավորել է օդանավակայանում և նրան տարել իր Ferrari 296 GTB-ով։ Ավելի վաղ պապարացիները զույգին լուսանկարել էին Իտալիայի Ռիվիերայում հանգստանալիս։

DeuxMoi-ի տվյալներով՝ Քիդմանի և Ռեյնշտեյնի հարաբերությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս, սակայն նրանք մինչ այժմ փորձել են խուսափել հանրային ուշադրությունից։

Focus Mode