Գլխավոր ԵկեղեցիՕրենքը պետք է ծառայի ճշմարտությանը, ոչ թե ուժին․ Իսահակ Եպիսկոպոս

Օրենքը պետք է ծառայի ճշմարտությանը, ոչ թե ուժին․ Իսահակ Եպիսկոպոս

կողմից admin
0 comments

«Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է,- Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցմանը։

Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից, դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի։

Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը չի կարող գնահատվել միայն իրավական ու ֆորմալ տեսանկյունից։ Այն դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար։

Եթե իրավական գործընթացը կատարվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, անաչառությամբ և ճշմարտության նկատմամբ հավատարմությամբ, ապա այն կարող է ծառայել արդարությանը։ Սակայն եթե այն կասկածի տակ է դնում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, վտանգվում է իրավակարգի նկատմամբ վստահությունը։

Եկեղեցու արժանապատվությունը չի բխում իշխանությունից և չի պահպանվում արտոնություններով։ Այն ծնվում է ճշմարտությանը հավատարմությունից»,- գրել է Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն