Ու՞մ է պետք Եվրոպան առանց իրավունքների պաշտպանության․ Իշխանյան

կողմից admin

Հովհաննես Իշխանյանը քննադատել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ «Deutsche Welle»-ի ձևակերպումը՝ նշելով, որ նախկին նախագահին ներկայացրել են որպես «պրոռուսական» «Հայաստան» դաշինքի առաջնորդ։

Իշխանյանը գրել է, որ այդ ձևակերպմամբ մարդու իրավունքների պաշտպանության և իշխանությունների գործողությունների վերաբերյալ հարցերը մղվում են երկրորդ պլան, իսկ շեշտը դրվում է Քոչարյանի՝ «պրոռուսական» լինելու վրա։

«Է, եթե սա է մարդու իրավունքների պաշտպան Եվրոպան, է թող բոլորը պրոռուսական լինեն, ու՞մ ա պետք Եվրոպան առանց իրավունքների պաշտպանության։ Է, Դաշնակցություն ջան, պրոռուսական եք դուք, իմացա՞ք»,- գրել է Իշխանյանը։

Focus Mode