Ուշագրավ միջադեպ ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների ԵԱ-ում

կողմից admin

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում ուշագրավ դրվագ է տեղի ունեցել։

Սոցցանցերում տարածված տեսանյութում, ըստ հրապարակումների, հայ մարզիկը մրցակից թուրք մարզիկին ձեռքով ողջունելու փորձ է անում, սակայն վերջինս չի արձագանքում և հեռանում է բեմից։

Սակայն ավելի ուշ թուրք մարզիկը մոտեցել է հայ մարզիկին և շնորհավորել նրա հաղթանակը։

Դրվագին անդրադարձող հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպորտը կառուցված է ոչ միայն մրցակցության, այլև արդարության և ազնիվ խաղի վրա։

«Մենք շնորհակալ ենք թուրքական պատվիրակությանը մեր մարզիկին շնորհավորելու համար և ուրախ ենք տեսնել, որ ի վերջո երկու երիտասարդ մարզիկներն էլ միմյանց նկատմամբ հարգանք և մարզական ոգի դրսևորեցին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

2026 թվականի Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների ծանրամարտի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 20-27-ը Պրիշտինայում։

Focus Mode