42
Նախկին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը գրում է․
Մահաբեր չարիք… պատասխան ես տալու Աստծո և մարդկանց առջև…
Իսկ քանիսն են առողջություն կորցրել, բազմաթիվ խնդիրներ ձեռք բերել այս քաղաքական հետապնդումների հետևանքով, որոնց մասին չենք էլ լսում։
Արսեն Գևորգյանի ու Արմեն Գրիգորյանի մահվան պատասխանատու է ոչ միայն բարձր իշխանությունը, որի ցուցումով իրականացվում են հետապնդումները, այլ նաև ԱԱԾ «գաղտնալսողը» (լսում կամ տեսնում է մի բան, ներկայացնում որպես այլ բան՝ որպես հանցագործություն), քննիչը, դատախազը, կալանավորող դատավորը։ Այդ օրը գալու է և իրենք բոլորը պատասխան են տալու՝ օրենքի ամբողջ խստությամբ, որպեսզի իրենցից հետո եկողներն իմանան՝ չի’ կարելի սեփական վախերի պատճառով կամ վերադասին հաճոյանալու համար նման գործեր «կարել»։
Պատասխան են տալու, որովհետև իրենց արածը գիտակցված հանցագործություն է։
Էլ չեմ խոսում, թե հետո ո՞նց պիտի կանգնեն Աստծո առջև, ո՞նց պիտի պատասխան տան իրենց գործածի համար։
Ցավալին այն է նաև, որ էդ մարդկանց գործած չարիքի համար իրենց սերունդներն էլ են պատասխան տալու՝ տարբեր դժբախտությունների հանդիպելով։
Աստվածաշունչն ասում է. «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20.5)։
Գոնե ձեր էրեխեքի մասին մտածեք…
___
Զորակցություն եմ հայտնում այսօր բանտում մահացած Արսեն Գևորգյանի ընտանիքին, ընկերներին, «Ուժեղ Հայաստանի» կուսակիցներին։
Հոգին լույսերի մեջ լինի։