Փլուզվել է Մասիսի գյուղերն իրար կապող վթարային կամուրջը

կողմից admin2

Այսօր առավոտյան փլուզվել է Մասիսի գյուղերն իրար կապող վթարային կամուրջը։

Կամուրջը փլուզվել է բեռնված «ԿամԱԶ»-ի անցնելու պահին, ինչի հետևանքով մեծ բեռնատարը կողաշրջվել է։ Բարեբախտաբար, ծանր վնասվածքներ ստացած տուժածներ չկան։

Բնակիչների խոսքով՝ անտերություն է։ Ամիսներ շարունակ ահազանգել են կառավարությանը՝ դիմելով ՏԿԵ նախարարությանը, որպեսզի վթարային կամուրջը փակեն։

Մասիսի համայնքապետարանն էլ իր հերթին տասը օր առաջ դիմել էր կառավարությանը՝ խնդրելով շտապ լուծում տալ խնդրին, որպեսզի ռիսկային դարձած կամրջով երթևեկելը ողբերգական միջադեպերի պատճառ չդառնա։ Ահազանգերին ոչ մի գործողություն չի հետևել կառավարության կողմից։

Մինչդեռ կամրջով օրական հարյուրավոր մարդիկ են անցնում, այդ թվում՝ դպրոցականներ, որոնք Սիս գյուղի դպրոցի նորոգման պատճառով ավտոբուսներով տեղափոխվում են Ռանչպարի դպրոց ու վերադառնում տուն։

Ահազանգերից ամիսներ անց կամուրջը, ի վերջո, փլուզվեց՝ բարեբախտաբար, առանց ծանր հետևանքների

Focus Mode