25
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կգլխավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նիստում նախատեսվում է քննարկել համագործակցության հիմնական ասպեկտները և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման միջոցառումները, ինչպես նաև արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր», — հայտնել է մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է մի շարք բազմակողմ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագրի և ՀԱՊԿ-ի մինչև 2030 թվականը հակաահաբեկչական ռազմավարության, որը պատրաստվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Նշվում է նաև որոշում կկայացվի ՀԱՊԿ-ի նախագահությունը Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու վերաբերյալ։