Քննարկվում է Պուտինի, Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով

կողմից badoyan

Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ, հայտնել է Կրեմլի խոսնակը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նշել է. «Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ամերիկյան ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ։ Տեղի է ունենում առաջարկների փոխանակում հանդիպման հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Կողմերը կարծիքներ են փոխանակում այդ հաշվով։ Կարող են լինել ամենատարբեր հարցեր»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կմեկնի Չինաստան և մտադիր է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode