Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցում աննախադեպ պայմաններ են, այդ խուցը ուղղակի պիտի գոյություն չունենա, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Էդպիսի խուց ուղղակի պետք է գոյություն չունենա ու կապ չունի՝ էնտեղ նախագահ Քոչարյանն է նստած, թե որևէ այլ անհատ, այդ խցերը ուղղակի պետք է գոյություն չունենան, ոչ մի միջազգային ստանդարտին չհամապատասխանող»,-նշել է նա։
«Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ իր կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է պահվում աննախադեպ վատ պայմաններում, սա է այս իշխանության իրական դեմքը»,- նշեց նա։
Գրիգորյանն ընդգծեց՝ երբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավ են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։
«Ընդհանրապես, արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի, ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- հավելեց Գրիգորյանը։