1
Ռուսաստանի Զինված ուժերը «Օդեսա» նավահանգստում բարձր ճշգրտության զենքով խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված քսայուղային նյութերի պահեստարանները, իսկ «Նիկոլաև» նավահանգստում՝ անօդաչու մոտորանավերի համար նախատեսված ծովային քարշակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
