Սպանվում են ոչ միայն մարդիկ, այլև մարդկային բարոյականությունը. Հակոբ Բադալյան

կողմից admin2

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադարձել է կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ կատարվածը որակելով ոչ միայն մարդկային ողբերգություն, այլև հասարակության բարոյականության ոչնչացում։

<<Երիտասարդ մարդը բանտում մահացել է, որովհետեւ նրան ակնհայտ քաղաքական մոտիվով ենթարկել են անհամաչափ խափանման միջոցի, եթե նույնիսկ ենթադրենք, որ ճիշտ է եղել նրա հանդեպ կասկածը։ Ակնհայտորեն անհամաչափ խափանման միջոցի պատճառով մարդը հայտնվել է կալանքի տակ ու երեք շաբաթ անց մահացել է սրտի կաթվածից։ Ցանկացած ողջախոհ մարդ գիտե, որ սրտի կաթվածը կարող է շատ արագ զարգանալ հենց միայն սթրեսի հետեւանքով։
Թվում է, որ այս ողբերգական դեպքը չի կարող անտարբեր թողնել եւ ոչ մի բանական ու բարոյական մարդու, անկախ քաղաքական հայացքից, անկախ քաղաքական «ծառայությունից», եւ բացի թերեւս՝ մարդկային ծառայամտությունից։ Եվ մարդկային ծառայամտության անխոնջ մղումով լծվել են մարդուն ողբերգական մահվան տարած իրողությունն արդարացնելուն։
Սա նաեւ մարդկային բարոյականության նորմերի եւ նշաձողերի ոչնչացում է։ Ոչ թե իջեցում, այլ՝ ոչնչացում։ Սրա հետեւանքը լինելու է սարսափելի։ Կենցաղային խրախճանքի պսպղուն շողերի ներքո տեղի է ունենում հանրային համակեցության միջավայրի վայրիացում, ջնջվում են արժեքային բոլոր կարմիր գծերը>>,- գրել է Բադալյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode