36
Սեպտեմբերի 19-ին որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ի գիշերը և 21-23-ի կեսօրից հետո հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռու և Տավուշի որոշ հատվածներում սպասվում է ուժեղ անձրև:
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է պոռթկումների հասնել մինչև 17-20 մ/վրկ արագության: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 2-4 աստիճանով, իսկ սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա նույնքանով:
Երևանում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ի կեսօրից հետո ամպրոպների ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 16-19 մ/վրկ արագության: Սեպտեմբերի 21-23-ին տեղումներ չեն սպասվում: