5
Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում հրդեհի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկները պարզել են, որ Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Տնակի ներսում քաղաքացի է եղել։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վագոն-տնակից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, որոնք արձանագրել են նրա մահը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, ամբողջությամբ մարվել՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 00։02-ին։ Հրդեհի հետևանքով այրվել է վագոն-տնակի մոտ 15 քմ հատվածը։
ՆԳՆ ՓԾ