4
Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին և հողաթմբերին, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է։