Պորտուգալիայի հավաքականի ավագ և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կամուսնանա իր երկարամյա սիրելիի՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։
Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ զույգի հարսանեկան արարողությունը նախատեսված է անցկացնել առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի ծննդավայր Մադեյրա կղզում։
Նշվում է, որ պաշտոնական պսակադրությունը կկայանա Ֆունշալի Մայր տաճարում, իսկ դրանից հետո հյուրերը կհրավիրվեն հնգաստղանի հյուրանոց, որտեղ էլ կշարունակվի հարսանեկան հանդիսությունը։
Միջոցառման առանձնահատուկ գաղտնիությունն ու ներկաների անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունը նախապես զգուշացրել է մյուս հյուրերին, որ ուրբաթ և շաբաթ օրերին շենքի երկու հարկերն ու մի շարք բարային տարածքներ փակ կլինեն արտաքին այցելուների համար։
