Վահրամ Դումանյանը վերանշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում

կողմից admin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Դումանյանը վերանշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում։

Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Վահրամ Դումանյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2025 թվականի ապրիլի 30-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, իսկ ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբերը, որից հետո նշանակվել էր նախագահի խորհրդական։

Վարչապետի՝ օգոստոսի 28-ի կադրային որոշումների շարքում Դումանյանի վերանշանակումը ևս մեկ փոփոխություն է պետական կառավարման համակարգում։

Focus Mode