Վարորդական քննությունների հարցաշարերը կառանձնացվեն ըստ կարգերի

կողմից admin

Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ վարորդական իրավունքի կարգերի խմբավորված հարցաշարերով։ Փոփոխության նպատակն է, որպեսզի քննության հարցերը համապատասխանեն այն տրանսպորտային միջոցի կարգին, որի վարելու իրավունքն ստանալու համար դիմում է քաղաքացին։

ՆԳՆ-ի ներկայացրած նոր կարգի համաձայն՝

▪️ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

▪️ D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

Այսպիսով, դիմորդներն այլևս չեն ստուգվի մեկ ընդհանուր հարցաշարով, որը ներառում է տարբեր կարգերի տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցեր։ Հարցաշարերը կկազմավորվեն՝ հաշվի առնելով համապատասխան կարգի առանձնահատկությունները։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ փոփոխության շրջանակում նաև բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։

Նոր կարգը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Նորացված հարցաշարերը հասանելի են նաև ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում։

Focus Mode