«ԱԺ անդրանիկ նիստը վարող Կնյազ Հասանովը հենց այն պատգամավորն էր, որը նախորդող ԱԺ գումարման անդրանիկ նիստերը նախագահելու շրջանակներում մշտապես ունեցել է Վեհափառ հայրապետի խոսքի ապահովման գործառույթը, իսկ այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ՝ գործ ունեցանք կիսաճշմարտության հետ»,- այսօր 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը: Վարդևանյանը խայտառակություն որակեց Վեհափառ հայրապետի օրհնությունն ու բացման խոսքը խորհրդարանում հնչեցնելու իրավունքի խախտումը: Հարցին, թե այդ դեպքում ինչու մասնակցեցիք անդրանիկ նիստին, ի պատասխան Վարդևանյանն ասաց. «Մենք հարցը բարձրաձայնեցինք, խնդիրը ընդգծեցինք ու մի քանի փուլով: Ինչևէ, մյուս կողմից էլ նայենք այսպես, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր վճռականությունը երբեք չպետք է պակասի, շատ անելիքներ կան… Եթե նկատեցիք, պարոն Հասանովի կողմից ներկայացված պարզաբանումը, կրկին իմ կարծիքով, կիսաճշմարտության շրջանակներում, ընդգծեց, որ այդ իրավունքը գոյություն ունի, կասկածի տակ չդրեց, նույնիսկ ասաց՝ ո՞վ կարող է իր դեմն առնել: Այսինքն՝ նույնիսկ կարծես քննադատական խոսք կար ՔՊ-ին ուղղված: Բայց երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը, որպես ԱԺ նախագահի պարտականությունները կատարող, հաստատելով համապատասխան որոշումը, այնտեղ փոփոխություն է արել, ու Վեհափառ հայրապետին ուղեկցող ծառայողական մեքենայի մուտքը սահմանափակվել է: Երևի պարոն Հասանովը տեղյակ չէր դրա մասին»:
Վեհափառի մեքենայի մուտքը ԱԺ Ռուբինյանը սահմանափակել է
10
նախորդ գրառումը
