5
Այնթապի մշակույթի տան կառուցումը նոր փուլ է մտնում
Այնթապում մշակույթի տան կառուցման աշխատանքների վերսկսման մրցույթն արդեն հայտարարվել է։ Այս մասին հայտնել է Դավիթ Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է վերսկսել այս տարի, իսկ նոր մշակութային օջախը Այնթապի բնակիչների համար իր դռները կբացի 2027 թվականին։
«Շարունակելի»,– գրել է Համբարձումյանը։