12
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ COP17–ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։
Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն զրուցել են հեռախոսով, տեղեկանում ենք կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։