29
Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան։
ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ատրճանակ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է կրակոցների արձակման գործիքը։
Իրավապահները միջոցառումներ են իրականացնում դեպքի բոլոր հանգամանքները և հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։