40
Իրանը չի պատրաստվում բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը լիարժեք չի կատարել Թեհրանի առաջադրած յոթ պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«ԱՄՆ-ի պատասխանը Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ համոզիչ չէր»,- նշել է Ռեզային՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պետք է սպառիչ և միանշանակ պատասխան տա Իրանի բոլոր յոթ պայմաններին և կատարի դրանք։