2026թ․առաջին յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է 7 916 ամուսնություն` 178–ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ամուսնալուծության դեպքերն աճել են 242–ով և կազմել 2 784։ Այս մասին նշված է ՀՀ վիճակագրության կոմիտեի զեկույցում։
Նշված ժամանակահատվածում ծնվել է 17 096 մարդ, ինչը 427-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մեռելածինների թիվը կազմել է 203` 2025 թ. համեմատ նվազելով 35–ով։
Հունվար–հուլիսին մահացել է 14 484 մարդ. մահացածների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է 659–ով։
Մահվան պատճառները հիմնականում եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդությունները և այլն:
Յոթ ամսում ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 2 մլն 959 917 մարդ, երկրից դուրս է եկել 2 մլն 852 796 մարդ։