30
Երուսաղեմում Չեխիայի դեսպանության Երուսաղեմի մասնաճյուղի ղեկավար Կլարա Շնայդերովան վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից և մահացել․ այս մասին հայտնել է Թել Ավիվում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
Ըստ i24news լրատվամիջոցի՝ դիվանագետին Ագրիպաս փողոցում վրաերթի է ենթարկել միկրոավտոբուսը։ Վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, դուրս եկել մայթ, հարվածել հետիոտնին, իսկ այնուհետև բախվել խանութին։
Տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Շաարե Զեդեկ» բժշկական կենտրոն, որտեղ նա հետագայում մահացել է։