40
Նոր մանրամասներ են հայտնել դարձել Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարի հետեւանքով զոհված ամուսինների եւ նրանց որդու մասին։
Վթարի հետեւանքով մահացածը փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն է 50 տարեկան, նրա կինը Անժելան ու որդին` 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։
Տղայի 18-ամյակն օրեր առաջ էր լրացել։ Ընտանիքը նաեւ 2 դուստր ունի։
Հիշեցնենք, որ ընտանիքը Արագածոտնի Հնաբերդ համայնքից էր, նրանք երկար ժամանակ Երեւանում էին ապրում, իսկ երեկ գնացել էին Հնաբերդ։