Հիմա էլ քանդում են Երևանի Կոմիտասի շուկայի դիմացի կրպակները

կողմից admin2

Կրկին ապամոնտաժում են կրպակները, այս անգամ հերթը Երևանի Կոմիտասի շուկայի դիմացի հատվածինն է։ Ապամոնտաժվում է 14 կրպակ, որոնք, ըստ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի, տարիներ առաջ կառուցվել են առանց սեփականության վկայականների։

24News-ի հետ զրույցում Սուրեն Վարոսյանն ասաց, որ ապամոնտաժումն իրականացվում է մայթերի հիմնանորոգման և կանաչապատման ծրագրի շրջանակում։ Նրա խոսքով՝ կրպակների վարձակալության ժամկետը լրացել է, իսկ կրպակատերերը ամիսներ առաջ տեղեկացվել են նախատեսվող աշխատանքների մասին։

«Ապամոնտաժվում է 14 կրպակ, որոնց վարձակալության ժամկետը լրացել է, ու դրանք սեփականություն չեն հանդիսանում։ Կրպակատերերի հետ անձամբ ես ու քաղաքապետարանի այլ աշխատակիցներ ամիսներ առաջ հանդիպել, զրուցել ենք, նրանք տեղյակ են եղել։ Ինչպես տեսնում եք՝ նրանք դրան պատրաստ էին, քանի որ կրպակները դատարկել էին»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ, կրպակատերերին այլ տարածքներ տրամադրելու հարցով որևէ բանակցություն չի իրականացվել։ Այսինքն՝ կրպակների ապամոնտաժումից հետո նրանց գործունեությունը շարունակելու այլընտրանքային հնարավորություն չի առաջարկվել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode