Եղնիկի նախշը՝ 2026-ի աշնանային և ձմեռային նորաձևության գլխավոր թրենդներից մեկը

կողմից admin2

2026 թվականի աշնանային և ձմեռային սեզոններին նորաձևության աշխարհում իր դիրքերն է ամրապնդում կենդանական նախշերի նոր միտումը՝ եղնիկի նախշը։ Զեբրայի գծերին և ընձառյուծի բծերին փոխարինելու է գալիս ավելի նուրբ, մեղմ ու միաժամանակ աչքի ընկնող այս տարբերակը։

Տաք կարամելային երանգները, բաց շագանակագույն հիմքն ու սպիտակ փոքրիկ բծերը հագուստին հաղորդում են յուրահատուկ շքեղություն՝ համադրելով խաղային և էլեգանտ ոճերը։

Նոր միտումն արդեն հայտնվել է մի շարք հայտնի բրենդների հավաքածուներում։ Mango-ն, St. Agni-ն, Loulou de Saison-ը և Reformation-ը եղնիկի նախշը ներկայացնում են տարբեր լուծումներով՝ վերարկուներից ու կիսաշրջազգեստներից մինչև պայուսակներ և կոշիկներ։ Թրենդին միացել է նաև Adidas-ը՝ թողարկելով եղնիկի նախշով Samba սպորտային կոշիկներ։

Այս նախշի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է օգտագործել ոչ միայն ընդգծված ու համարձակ կերպարներ ստեղծելու, այլև առօրյա հագուստին հետաքրքիր շեշտադրում հաղորդելու համար։

Այսպիսով, եթե նախորդ տարիներին նորաձևության սիրահարները նախապատվությունը տալիս էին ընձառյուծի բծերին, ապա 2026-ի ցուրտ սեզոնին ուշադրության կենտրոնում կլինի ավելի նուրբ ու յուրօրինակ՝ «Բեմբիի» նախշը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode