Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը

կողմից admin2

Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը։

Այս մասին տեղեկացանք ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջից։

«Չնայած երիտասարդ տարիքին Թամարա Խաչատրյանը հասցրել էր վայելել ուսանողների, կոլեգանների սերը և հարգանքը։

Ամբիոնականները նրան բնորոշում են որպես կենսուրախ, նպատակասլաց, կյանքը սիրող մարդ։

Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»,-նշված է ցավակցական տեքստում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode