Բժշկական ապահովագրությունը ծածկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ. Անահիտ Ավանեսյան

կողմից badoyan

Այս պահին 1 մլն 800 հազարից ավելի ապահովագրված անձինք, տարվա սկզբին այս թիվը մոտ 1,5 միլիոն էր։

Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ավելի քան 1 մլն շահառու օգտվել է ապահովագրությունից։ Այն ծառայությունների թիվը, որոնք ստացել են՝ տասնյակ միլիոններից ավելի է։ Այսինքն, մեր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը լիարժեք գործում է։

Հաջորդ փուլով 2027 թվականի ընթացքում ևս մոտավոր գնահատականներով 400 000 քաղաքացի կունենանք, որ կմիանա համակարգին, և 2028 թիվը, ըստ էության, ավարտական տարին է և մեր գնահատմամբ՝ բնակչության բոլոր խմբերը արդեն ներառված կլինեն համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ Համընդհանուր ապահովագրությունը ծածկում է բոլորին, բայց ոչ ամեն ինչ», նշել է Ավանեսյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode