5
Ադրբեջանը շահագրգռված է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը հնարավորինս շուտ իրականացվի։
Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովի խոսքով՝ Հայաստանի տարածքով նախատեսվող երթուղին լրացուցիչ հնարավորություն կստեղծի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի համար։ Նա նաև ասել է, որ Բաքվին պարբերաբար տեղեկացրել են նախագծի նախապատրաստման շուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքի մասին։