26
Միացյալ Նահանգները Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը և նախազգուշացրել Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր կտրուկ սրման մասին։
Նախազգուշացումը հրապարակվել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո, հայտնում է Euronews-ը։
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը նախազգուշացրել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և Իրանին դաշնակից այլ խմբավորումներ կարող են հարձակումներ իրականացնել տարածաշրջանում գտնվող ամերիկացի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների վրա։
Վաշինգտոնը ամերիկացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց՝ անկախ այցի նպատակից, իսկ երկրում արդեն գտնվողներին՝ անհապաղ լքել այն։