4
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախապես է համաձայնեցվել։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցված է եղել։ Լրացուցիչ կհայտարարենք»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասվում է Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան։