Կապան-Տաթև ճանապարհին կցորիդչով բեռնատարը կողաշրջվել է. իրանցի վարորդը տեղափոխվել է «Կապան» ԲԿ

կողմից badoyan

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 05։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 44-րդ կմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադ Զաբիհիագհադամը «Volvo» մակնիշի կցորիդչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode