Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև

կողմից badoyan

Վերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։

Ըստ ադրբեջանական լրատվկականների՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանը։Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվում են տնտեսական և առևտրային կապեր։

Բացի այդ, հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցման համար, նշել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode