Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ

կողմից admin2

Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ, հայտնել է Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2 ամսով, շփման ամբողջական արգելում կա, պարզապես դաժանություն է, հայտնել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode