Քաղաքացիները հայտնվել են վարկային ծանր բեռի տակ․ Կամենդատյան

կողմից admin

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարկային և քրեական համաներման անհրաժեշտությանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ տնտեսական դժվարությունների, աղքատության և սոցիալական խնդիրների հետևանքով հայտնվել են վարկային ծանրաբեռնվածության մեջ։

Կամենդատյանը նշել է, որ վարկային համաներումը կարող է թեթևացնել քաղաքացիների ֆինանսական բեռը, իսկ քրեական համաներումը՝ հնարավորություն տալ վերանայելու մի շարք գործեր և նվազեցնելու հասարակական լարվածությունը։

Նա նաև քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ պետությունը պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կծառայի քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը։

Focus Mode