31
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իշխանական կին պատգամավորները «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ նոր նախագահի ուշադրությանը արժանանալու և, մասնավորապես, գործուղումների հնարավորություններից օգտվելու համար։ Թերթը հիշեցնում է, որ Ալեն Սիմոնյանի օրոք առավել ակտիվ են շրջագայել Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ծովինար Վարդանյանը։
Նույն աղբյուրի համաձայն, թիմում նկատել են Ռուբինյանի ոչ դրական վերաբերմունքը Ալեն Սիմոնյանի «լյուբիմչիկների» նկատմամբ, իսկ Արուսյակ Ջուլհակյանին նա հրապարակավ նկատողություն է անում ժամանակի մակսիմումը գերազանցելիս։ Թերթը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ Ռուբինյանը կունենա՞ ֆավորիտներ։