Օգոստոսի 13-ին զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահերի թվի աճին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռազմական ոստիկանությունում և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։
Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ այս հարցում պետք է անհատական պատասխանատվություն լինի։