ՔՊ-ականի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ»-ը գրում է, որ Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջի համաձայն Քաջայր Նիկողոսյանը պարգեւատրվել է «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության «Հովհաննես Թումանյան-150» մեդալով՝ կրթամշակութային աջակցության համար, եւ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը։

 

ՔՊ քարոզարշավի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին նա ասել է. «Քեզ՝ առավել եւս՝ ոչ, Ձեզ՝ առավել եւս՝ ոչ…», ինչի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ արձանագրել վարքագծի կանոնների խախտում։ Եզրակացությունը ընդունվել է 2026 թ. օգոստոսի 5-ին ու ուղարկվել Նիկողոսյանին։

 

2025-ին նա իր անվան նարդու առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը եւ համայնքի բյուջեից ստացել 90 հազար դրամ։ ԿԿՀ-ն դա գնահատել է շահերի ակնհայտ բախում, որից հետո նա վերադարձրել է գումարը։

Focus Mode