Բանակում կրկին զոհ ունենք

կողմից admin

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։

Ըստ աղբյուրի՝ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել՝ ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։ Նա ամուսնացած էր, կինը հղի է։

«Հրապարակ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին։

Focus Mode