Իրանը պատասխան հարձակում է սկսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի ուղղությամբ․ Fars

կողմից admin1

Իրանի զինված ուժերը սկսել են պատասխան հարձակումը Իսլամական Հանրապետության հարավային շրջաններին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։

Նրա տեղեկություններով՝ հարձակումն իրականացվում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանում գտնվող թիրախներին մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի հարավային ափամերձ շրջաններում, ներառյալ Քեշմ կղզին և մի քանի ափամերձ քաղաքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը ամերիկյան օբյեկտների ուղղությամբ նոր պատասխան հարձակումների դեպքում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode