32
Այսօրվանից տրվել է Երևանի 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի տնօրեն Անետա Բաբայանը։
Նրա խոսքով` առաջիկայում կսկվեն «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի՝ Նորագավիթի հատվածի էստակադայի, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի, Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ հատվածի կառուցումը։
Բաբայանն ընդգծեց, որ որոշակի ֆինանսավորում իրականացվել է Երևան համայնքի բյուջեի շրջանակներում։
Այս պահին տեղանքում որոշակի ուսումնասիրություններ են ընթանում։