22
Վարորդական իրավունքից զրկված վարորդները, ըստ նախնական պայմանավորվածության, եկել են ԱԺ՝ հանդիպելու որևէ պատասխանատու անձի հետ, որպեսզի համաներմամբ իրենց իրավունքներն էլ վերականգնվեն։
Նշենք, որ մինչ այս մի շարք վարորդներ, որոնք խմածության պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից, բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության դիմաց։
Պահանջում էին առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց վկայականները։
Ի վերջո, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանրապետության հրապարակում հանդիպեց ու հայտարարեց, որ վարելու իրավունքները կվերականգնվեն առանց քննության, միայն տույժ վճարելով։ Միևնույն ժամանակ պնդեց՝ հաջորդ դեպքերում պարտադիր կլինի քննություն հանձնելը։
Վարորդներին ասվել է, որ հանդիպումը կկայանա կա՛մ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, կա՛մ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ, բայց հայտնի չէ, թե ում հետ են հանդիպում։ Թույլատրել են միայն 6 անձի մուտք գործել ու ներկայացնել բոլորի բարձրացրած խնդիրները։