«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել Արթիկի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում նա ընտրվել է Արթիկի ավագանու անդամ և ղեկավարել «Ապրելու երկիր» խմբակցությունը։ 2023 թվականի ապրիլին ընտրվել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
2021-ի Արթիկի ՏԻՄ ընտրություններում Աստոյանը «Ապրելու երկիր»-ի կողմից առաջադրվել էր նաև համայնքի ղեկավարի թեկնածու։
2026 թվականի հունիսին Աստոյանը ձերբակալվել և տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Այդ մասին հայտարարությունը տարածել էր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, որը դեպքը գնահատել էր որպես ընդդիմադիր գործունեության նկատմամբ ճնշում։