11
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող Սիլեզյան-Դանբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
Ինչպես փոխանցում է « Արմենպրեսսը», այս մասին հայտնել են Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
Դեսպանության փոխանցմամբ՝ կամուրջը Հայաստանի դրոշի գույներով կլուսավորվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ից՝ ի նշան Հայաստանի Անկախության տոնի։