ԱՄՆ-ը մերժել է Փեզեշքիանի մեդիա թիմի մուտքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա

կողմից admin1

ԱՄՆ իշխանությունները մուտքի արտոնագրեր չեն տրամադրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մեդիա և հաղորդակցության թիմի մի շարք անդամների, որոնք պետք է մասնակցեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմը։ Այս մասին գրում է Al Arabiya-ն։

Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրեն Հաբիբոլլահ Աբբասին հայտարարել է, որ վիզաների տրամադրման համար ներկայացված դիմումներն ու հետագա դիմումները արդյունք չեն տվել։

Նա ԱՄՆ-ի որոշումը որակել է որպես «թշնամական քայլ» և պնդել, որ դրա նպատակը Իրանի նախագահի խոսքն ու Թեհրանի դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելը սահմանափակելն է։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը մուտքի արտոնագրեր է տրամադրել Փեզեշքիանին և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ Վաշինգտոնը, սակայն, սահմանափակումներ է սահմանել իրանական պատվիրակության տեղաշարժի և որոշ գնումների նկատմամբ։

Փեզեշքիանը նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և այցի ընթացքում հանդիպումներ անցկացնել մի շարք երկրների ներկայացուցիչների հետ։

Focus Mode