28
«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։
Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։
Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նորությամբ և գրել. «Այս տարի դստրիկս Նարե Քերոբյանը, հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»։
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։