11
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ին մարվել է, հայտնում են ՆԳՆ-ից։
Սահմանվել է հերթապահություն:
Հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։
Հրդեհաշիջման ընթացքում ծխահարվել է երկու փրկարար, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսը տեղում ստացել է առաջին բուժօգնություն։
Երևանի շուրջ 5000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։