Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ

կողմից admin1

Սոցցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հետքերով ՍԱՏՄ- ն նմուշներ է վերցրել պտուղ-բանջարեղենի խանութում վաճառվող մրգերից։

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։

Հիշեցնենք, որ տվյալ խանութի աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ էր փչում վաճառվող մրգերի վրա,  ինչին ականատես էր եղել գնորդներից մեկը։

Տեսչական մարմինը պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում ևս։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode