20
Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի թոռնուհին առաջին անգամ եթերում է` երգչուհու հիշատակին նվիրված համերգի թեմայով։
Վարդուհի Վարդանյանի մահվան 20-րդ տարելիցն է հոկտեմբերի 15-ին։ Հոկտեմբերի 7-ին, Adana Complex -ում «Բարձրաձայն կարոտ» բացառիկ համերգային նախագիծը կկայանա` Վարդուհու ընկերների, սիրված արտիստների և նոր սերնդի տաղանդավոր կատարողների մասնակցությամբ։
Հիշեցնենք, Վարդուհի Վարդանյանն անժամանակ հեռացավ մյանքից` ընդամենը 30-տարեկան հասակում`՝ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին, ավտովթարի հետևանքով։ Նա ծնվել էր 1976 թվականի հունիսի 27-ին։ 2026 ի հունիսին նա կդառնար 50 տարեկաn: